Երևանի ՋԷԿ-ի տարածքում պայթեցումներ կկատարվեն. պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև փոշու ամպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 13:31

Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝  այսօր, փետրվարի 13–ին, ժամը 15։00–ից 16։։00–ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ,  ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև  փոշու ամպ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։

 

 

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply