Կոալիցիոն ուժերը վերահաստատել են գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 13, 2012 13:25

Քաղաքական կոալիցիայի նիստ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին

ՀՀԿ մամուլի ծառայությունից, կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply