«Գրեմմի» արարողություն սկսվեց Ուիթնի Հյուսթոնի համար աղոթքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 13:34
«Գրեմմիի» 54-րդ արարողությունը նվիրված էր Ուիթնի Հյուսթոնին: Լռության րոպե, նրա լավագույն հիթերի նորովի տարբերակները , աղոթքներ և շնորհակալական խոսքեր` Հյուսթոնին հիշեց յուրաքանչյուրը, ով բեմ բարձրացավ : Երգչուհին մահացավ փետրվարի 12-ին ընդամենը 48տարեկանում:
Սակայն մրցանակաբաշխության սկզբնական սցենարը հետագայում առանձնապես չփոխվեց: Շատերը զարմացան, երբ շոուն սկսվեց Բրյուս Սպրինգստենի ելույթով, և միայն հետո հաղորդավարը `ռեպեր LL Cool J-ը առաջարկեց հարգել Ուիթնի Հյուսթոնի հիշատակը, ով 6 անգամ եղել է«Գրեմմիի» մրցանակակիր:
«Մեր ընտանիքի համար սա մեծ կորուստ է, -ասելէ «Գրեմմիի» հաղորդավարը:- Արարողության ամենաճիշտ սկիզբը դա աղոթքն է մի կնոջ համար, որին մենք սիրում էինք, մեր քրոջ`Ուիթնի Հյուսթոնի համար»:
Ավանդաբար «ոսկյա գրամաֆոնների» համար աստղերը բեմ էին բարձրանում: Ամենաշատ մրցանակներին արժանացան Foo Fighters ռոկերներն ու բրիտանական մեներգչուհի Ադելը: Միայն արարողության ավարտին Ջենիֆեր Հադսոնը իր ընկերուհու հիշատակին երգեց Հյուսթոնի ամենահայտնի «I will always love you» երգը «Թիկնապահը» ֆիլմից : Պատմում են , որ Հադսոնը փորձի ժամանակ չէր կարողանում երգը վերջացնել, սկսում էր լաց լինել:
Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները մինչ այժմ ծաղիկներ և մոմեր են տանում Beverly Hilton հյուրանոց, որտեղ շաբաթ օրը երգչուհուն հայտնաբերեցին անգիտակից վիճակում: Նրա` Բոբբի Բրաունի հետ ամուսնությունից 18-ամյա դստերը ` Բոբբի Քրիստինա Բրաունին կիրակի տարել էին հիվանդանոց նյարդային ցնցմամբ, սակայն նույն օրը երեկոյան դուրս են գրել հիվանդանոցից:
Հյուսթոնի մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չեն հաղորդում, չնայած թունավորման փորձաքննությունն ավարտվել է: «Երգչուհու մարմինը գտել են լոգարանում,- հաղորդել է քննիչի օգնական Էդ Ուինթերը,- այժմ պարզում ենք, թե արյան մեջ կա՞ն դեղեր կամ թմրանյութեր: Բռնության նշաններ չկան: Մենք գիտենք, որ ենթադրություն կա, որ նա չարաշահել է թմրանյութը, բայց մենք պատրաստ չենք մեկնաբանելու»:
Էթիկայից ելնելով` իշխանությունները չեն ասում, թե ինչ դեղեր են վերցրել երգչուհու համարից, բավարարվել են միայն ասելով, որ արգելված ոչինչ չեն գտել: Բայց հեղինակավոր հոլիվուդյան պորտալը պնդում է, որ հյուսթոնը խմում էր «Զանակս»`դեղատոմսային տրանկվիլիզատոր, հակադեպրեսանտ, որը նրան նշանակել էին, երբ նա դադարել էր կոկաին և մարիխուանա գործածել: Հաշվի առնելով ականատեսների ցուցմունքները, թե Ուիթնին նախօրեի երեկույթին ինչքան էր ալկոհոլ խմել, ապա դեղի
և ալկոհոլի խառնուրդը կարող էր ճակատագրական լինել:
Երգչուհու նախկին ամուսինը, որը , ըստ երգչուհու բազմաթիվ անգամ ասածների, նրան ծեծում էր և թմրանյութեր մատակարարում, մահվան պատճառների մասին ենթադրություններ չարեց, միայն կարճ ասաց , որ ցավակցում է և խնդրում չանհանգստացնել իրենց ընդհանուր աղջկան:
Հյուսթոնի տաղանդի երկրպագուները շարունակում են հարցեր տալ: Ի՞նչ աղմուկ է լսել երգչուհու հյուրանոցային սենյակի հարևանը նրա մահվան պահին: Ինչո՞ւ Քիսսի Հյուսթոնի մայրը, որ դստեր հետ խոսել է «911» զանգ տալուց 25 րոպե առաջ, չի նկատել տարօրինակ ոչինչ: Պատասխանները հավանական է ի հայտ կգան մեկ ամիս հետո, երբ Լոս -Անջելոսի իշխանությունները կհրապարակեն բժշկական փորձաքննության արդյունքները:






Facebook
Tweet This
Email This Post
