Վանաձորում այրվել է Ա. Քոչարյանի բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 13:21
Փետրվարի 12-ին`ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել է, որ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Ս.Զորյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել Ս.Զորյան փողոցի թիվ 21/Ա1 տան տանիքում:
Օգնության է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.05-ին, մարվել` 08.10-ին:
Այրվել է Ա.Քոչարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկը` գույքով:






Facebook
Tweet This
Email This Post
