3 օրում փրկարարները ձյան մեջ մնացած 300 ավտոմեքենա են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 13:03

Փետրվարի 10-ին`ժամը 14.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ին հարակից տարածքում` ձյան մեջ արգելափակված են 10 մեքենա:

Իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ավտո­մեքե­նա­ները դուրս են եկել անվտանգ տարածք:

Փետրվարի 10-ից 13-ը ընկած ժամանակահատվածում անվտանգ գոտի են դուրս բերվել նաև Շիրակի մարզում` Մայիսյան-Հովունի ավտոճա­նապարհից`1, Բավրա-Թորոսգյուղ ավտոճանապարհից`1,Հայկավան-Բասեն ավտոճանապարհին`4,Ախուրիկ-Ղարիբջան­յան ավտոճանապարհին`1, Աշոցք-Ղազանչի ավտոճանապարհին` 5, Ցողամարգ-Աշոցք ավտոճանապարհին` 6, Գյումրի-Ջաջուռ ավտոճա­նապարհին`12, Գյումրի-Արևիկ ավտոճանապարհին`12,   Արագածոտնի մարզում` Թալին-Երևան ավտոճանա­պարհի 10-րդ կմ-ում`1, Գեղարքունիքի մարզում` Գավառ-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում`2, Կոտայքի մարզում`Երևան–Սևան  ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ձնաբքի պատճառով մոտ 100, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին`1, Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին (Ալափարս գյուղի մոտ)` 30, Նուռնուս գյուղի ջրամբարի մոտակայքում`2, Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին` 3, Լոռու մարզում` Մեծ Պառնի- Լուսաղբյուր ավտոճանապարհին` 5 , Շիրակամուտ-Մեծ Պառնի ավտոճանապարհին` 5 ձյան մեջ արգելափակված մեքենաներ:

 

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply