Անականկալ վերջաբան` աֆրիկյան ֆուտբոլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 13:04
Ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում անսպասելի հաղթեց Զամբիայի հավաքականը: Եզրափակչում զամբիացիները հետխաղյա 11 մ-ոց հարվածներով` 8:7 հաշվով հաղթեցին Կոտ դ’ Իվուարի թիմին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Ի դեպ, երկրորդ խաղակեսում` 70-րդ րոպեին 11 մ-ոց տուգանային հարվածը չկարողացավ դիպուկ իրացնել կոտդիվուարցիների առաջատար Դիդյե Դրոգբան:
Զամբիայի հավաքականն առաջին անգամ այդպիսի հաջողության հասավ: Նախկինում զամբիացիները երկու անգամ` 1974-ին և 1994-ին դուրս էին եկել այս ստոևգատեսի եզրափակիչ և պարտվել էին:






Facebook
Tweet This
Email This Post
