Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի տանիքի փլուզման վտանգ կար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 13, 2012 12:56
Փետրվարի 10-ին`ժամը 13.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է Երևան քաղաքի Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի տանիքի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով տեղում իրականացվել են տանիքի ձյան շերտի մաքրման աշխատանքներ, որի արդյունքում վերացվել է տանիքի փլուզման սպառնալիքը:
Դիտվել է 1135 անգամ:





Facebook
Tweet This