Սարկոզին մտադիր է Կառլա Բրունիի արձանը կանգնեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 12:14

Ֆրանսիայի նախագահ Սարկոզին իր երկրի բնակչության զայրույթն է շարժել.նա մտադիր է  աշխատանքային հագուստով սիրելի տիկնոջ  արձանը կանգնեցնել:

Սարկոզին  քաղաքապետարանին կարգադրել է աշխատավորուհու արձան կանգնեցնել, որպես  հարգանքի նշան  Նոժար սյուր Ման քաղաքում բմբուլի գործարանում աշխատող  իտալացի էմիգրանտուհիների նկատմամբ: Որպես մոդել ընտրել է իր կնոջը` Կառլա Բրունիին:

Նախագահի տարօրինակ որոշումն ընդդիմության տարակուսանքի ու առաջին տիկնոջ  վրդովմունքի պատճառ է դարձել:

Քաղաքպետ Ժան Մարտինը արդեն հարմար տեղ է ընտրել քանդակի համար, սակայն երբ մամուլում լուր տարածվեց, որ արձանի համար ծախսվելու է  մոտ 106 հազար դոլար, ֆրանսիացիները պահանջեցին հրաժարվել թանկարժեք գաղափարից,  ինչը, ամենայն հավանականությամբ վճարվելու է հարկատուների գրպանից:

Ընտանիքի մտերիմներից ասել են, որ Բրունին համաձայնել է բնորդ լինել, սակայն «մտքով չի անցկացրել, որ իր անունը կհայտնվի դրա վրա»:

Ֆրանսիացիներին զայրացրել է այն փաստը, որ այդ  արձանը «ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքականության հետ»: Ընդդիմադիր Ուիլյամ Գեյբն էլ մոդելին ու երգչուհուն աշխատավորուհու վերածելու  փորձը «գրոտեսկ» է  անվանել : «Լսեք, ես ոչինչ չունեմ Կառլա Բրունիի դեմ, սակայն ինչպես կարելի է  նրա կերպարը հավերժացնել որպես աշխատավորուհու խորհրդանիշ, որոնց  մասին նա նույնիսկ պատկերացում չունի», -ասել է նա:

Աջ ընդդիմության մեկ ուրիշ անդամ էլ` Միշել Ժիլը,  պատմել է, որ անցյալ տարի քվեարկել է  արձան տեղադրելու համար, սակայն այն ժամանակ խոսք անգամ չկար, որ արձանը կառուցվելու է Կառլայի համար»:

Թե ինչ տեսք կունենա արձանը, չի հայտնվում, սակայն քաղաքն արդեն դրա համար 70 հազար դոլար է ներդրել:

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply