Մերոնք մոսկովյան «Աերոֆլոտ» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 13, 2012 12:25

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող շախմատի  «Աերոֆլոտ» փառատոնի A մրցաշարի 6-րդ տուրում  գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը,  պարտություն կրելով Կարուանայից, 4 միավորով առայժմ զբաղեցնում Է 13-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը 3,5 միավորով զբաղեցնում Է 38-րդ, իսկ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 3 միավորով առայժմ  47-րդ տեղում է: Առաջատարն Է Կորոբովը, որը վաստակել Է 5 միավոր, 4,5-ական միավորով  2-րդ  և 3-րդ տեղերում են Էլյանովը և  Բարթելը: Մրցաշարին մասնակցում են 86 շախմատիստներ:

B մրցաշարում   Հովիկ Հայրապետյանը 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի Է խաղացել Օբոլենսկիխի հետ և 4 միավորով զբաղեցնում Է 14-րդ տեղը: 4-ական միավորով 15-րդ և 16-րդ տեղերը զբաղեցնում են Հովհաննես Գաբուզյանը և գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Գաբուզյանն այս տուրում հաղթել Է  Գրովերին, իսկ Քոթանջյանը միավորը կիսել Է Մոժարովի հետ: Մրցաշարի առաջատարն Է  Ջանը, որը վաստակել Է 6 միավոր: Այս մրցաշարին մասնակցում են 130 շախմատիստներ:

C մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը առայժմ Մարկ Բասենցյանն Է, որը հերթական տուրում հաղթել Է Թարիին և  4,5 միավորով զբաղեցնում Է 9-րդ տեղը, իսկ առաջատարն Է Արավիդհը, որը վաստակել Է 6 միավոր: Այս մրցաշարին մասնակցում են 112 շախմատիստներ:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply