Իդեալական տղամարդու պատկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 11:45

Գիտնականները կրկին փորձել են պարզել, թե որ տղամարդիկ են հատկապես դուր գալիս կանանց: Ինչպես պնդում է  Մեծ Բրիտանիայի Նոթհինգհեմի համալսարանի դոկտոր Յան Սթեֆենը, գեղեցիկ սեռին դուր գալու համար այնքան էլ կարևոր չէ ուժեղ մկանունքի առկայությունը:

Դոկտորն ու իր գործընկերներն ընտրել են  տարբեր մաշկի գույն ունեցող մի քանի տասնյակ տղամարդկանց լուսանկարներ`  սևամորթ աֆրիկացիներից մինչև սպիտակամորթ եվրոպացիներ: Հետո այդ լուսանկարները ցույց են տվել կանանց ու խնդրել նրանց գնահատել ըստ տղամարդկանց գրավչության: Մասնագետները, վերլուծելով ստացված արդյունքները,  կրկին համոզվել են այն տեսության իրավացիության մեջ, որ կանայք իդեալական  են  համարում առնական տղամարդկանց:

Պարզվել է, որ կանայք տղամարդկանց գնահատում են  մաշկի գույնով: Ընդ որում, այդ  հանգամանքը հավասարապես տարածվում է թե մուգ և  թե բաց մաշկի գույն ունեցող  տղամարդկանց  վրա: Սակայն կա մի ընդհանրություն. բոլոր տղամարդկանց մաշկը պետք է ունենա «ոսկեգույն» երանգ, ինչը վկայում  է ֆիզիկական առողջության մասին:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը առողջ տեսքն է, իսկ մաշկի առողջ գույն ունենալու համար պետք է շատ միրգ ու բանջարեղեն ուտել»,-  ասում է գիտնականը:

Ստացվում է, որ գեղեցկությունն այնքան էլ կարևոր չէ: Կարևորը մաշկի առողջ գույնն է, ավելի ճիշտ` առողջությունը:

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply