Ձյան ծանրությունից տանիքներ են փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 12:45

Փետրվարի 10-ին`ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել,որ տեղացած ձյան ծանրությունից Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 2 և 7, 2-րդ փողոցի թիվ 4, 8 և 10 երկհարկանի շենքերի տանիքներ մասնակի փլվել  են:

Դեպքի մասին տեղյակ են պահվել  մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները:

Ձյան ծանրությունից փլվել  են նաև Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ  Մարգարյանին  պատկանող անասնագոմի տանիքը 20քմ, շվաքարանը` 35քմ և պատը` 3քմ մակերեսով, Արտաբույնք գյուղի բնակիչներ Հ.Մխիթարյանին, Ռ.Բաբայանին, Ռ.Սարգսյանին, Ֆ.Թադևոսյանին, Հ.Հարությունյանին, Տ.Շահգալդյանին, Գ.Վարդանյանին, Գ.Բաբայանին, Ռ.Մկրտչյանին պատկանող անասնագոմերի, ինչպես նաև, Հ.Իսրայելյանին պատկանող սանհանգույցի, Գ.Գևորգյանին պատկանող թոնրատան,  Ռ.Գասպարյանին պատկանող ցախատան ու հավաբնի և Գ.Ավագյանին պատկանող ցախատան տանիքները, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ Մ.Մանուկյանին պատկանող տան տանիքը`106քմ, մասամբ` ճակատային և ետնային պատերը,

Զոհեր և տուժածներ չկան:

 

 

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply