Թուրքիայի վարչապետ Էրդողանը վիրահատվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 11:05
Թուրքիայի վարչապետ Էրդողանը փետրվարի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից` ստամոքս-աղիքային տրակտի վիրահատությունից հետո:
Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունից հայտնել են, որ նմանատիպ վիրահատություն վարչապետը տարել է նաև անցած տարվա նոյեմբերին: Գործակալությունը նշում է, որ երեկվա վիրահատական գործողությունը, որը տևել է 30 րոպե, «երկրորդն է ու վերջինը»:
Բժիշկների խոսքով, հաջորդ շաբաթ արդեն 57-ամյա Էրդողանը կվերադառնա աշխատանքի:






Facebook
Tweet This
Email This Post
