Թուրքմենստանում խոսում են ընտրություններին ընտրողների անհավանական մասնակցության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 10:32

Թուրքմենստանում գրանցվել է ընտրողների մասնակցության անհավանական մակարդակ` 96,28%, հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Քվեարկությունն անցել է տոնական մթնոլորտում, կատարողներն ազգային երաժշտություն են  նվագել, ընտրողներին կերակրել ու նույնիսկ նվերներ են հանձնել: Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի`  մնացած 7 թեկնածուների  նկատմամբ հաղթանակելու  հավանականությունը   մեծ է: Նա ընտրատեղամասերից  մեկն է գնացել հոր , որդու ու թոռան հետ`    հորը զիջելով  առաջինն ընտրելու իրավունքը:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply