Հյուսիսային Չինաստանում սառնամանիքի պատճառով ճեղքվում են տները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 9:17

Ներքին Մոնղոլիա ավանում, որը գտնվում է Չինաստանի հյուսիսում, օդի ջերմաստիճանն  իջել է  մինչև -40 աստիճան:

8 000 տներ  պարզապես ճեղքվել են: Այդ տների ներսում ջերմաստիճանը 0-ից ցածր է: Ճեղքերում նույնիսկ ձյունը չի հալչում: Մարդիկ շուրջ 2000 յուան են ծախսում  վառարանով տները տաքացնելու համար: Տեղաբնակների համար դա հսկայական գումար է: Խստաշունչ ձմեռն անցկացնելու համար, կառավարությունը ածուխ գնելու  սուբսիդիաներ է տրամադրելու:

Արոտավայրերում, ցրտերի պատճառով այդպես էլ կերին չհասնելով, անասուններն են սատկում:

Օդերևութաբաններն էլ օդի տաքացում Ներքին Մոնղոլիայում դեռևս չեն կանխատեսում:

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply