ԵԱՀԿ առաքելությունն այսօր եղել է ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2009 18:41

sahmanԼեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի ուղղությամբ, Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/:

Դիտարկումն անցել է` ըստ սահմանված գրաֆիկի: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրոք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply