Իրանի բնակչությունը զրկված է էլեկտրոնային փոստից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2012 10:55

Իրանում համացանցից օգտվողները զրկվել են  հայտնի Gmail ու  Hotmail  էլեկտրոնային փոստերի ծառայություններից: Թե ինչ պատճառով է բացակայում ծառայությունը , հայտնի չէ:Իրանի կապի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ չեն արգելափակել  Gmail և Hotmail-ի մուտքը: Այնուամենայնիվ ավելի վաղ երկրի իշխանությունները  մի քանի անգամ սահմանափակել են տարբեր կայքերի և հայտնի ցանցերի մուտքերը, հաղորդում է  “Россия 24”հեռուստաալիքը:

Մասնավորապես, Թեհրանը արգելափակել էր Facebook և Twitter, ինչպես նաև  BBC-ի իրանական ծառայության արբանյակային ալիքը: Վերլուծաբանները այդ ամենը կապում են  2009թ. երկրում կայացած նախագահական ընտրությունների հետո տեղի ունեցած անհանգստությունների հետ: Իշխանությունները վախենում են սոցիալական ցանցերի միջոցով նոր  հակակառավարական կոչեր կտարածվեն;

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply