Հրանտ Մելքումյանը` առաջատարների խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 12, 2012 9:48
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող շախմատի «Աերոֆլոտ» միջազգային փառատոնի գլխավոր մրցաշարում շարունակում են հաջող խաղալ Հայաստանի ներկայացուցիչները:
5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, սպիտակ խաղաքարերով հաղթելով Դենիս Խիսմաթուլինին, վաստակեց 4 միավոր: Նա 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և ուկրաինացի Անտոն Կորոբովի ու իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անդրեյ Ժիգալկոյի հետ և վաստակել է 2,5 միավոր, իսկ Կարեն Գրիգորյանը սևերով հաղթեց Ալեքսեյ Ալեքսանդրովին և այժմ ունի 3 միավոր






Facebook
Tweet This
Email This Post
