Վախճանվեց ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2012 6:47

48 տարեկանում  վախճանվել է ամերիկյան դերասանուհի, երգչուհի և նախկին մոդել Ուիթնի Հյուսթոնը, այդ մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները` վկայակոչելով հրապարակախոս Քրիստեն Ֆոստերին:  Երգչուհու մահվան տեղի և պատճառի մասին չի  հաղորդվում, սակայն նրա “Վիկիպեդիայի” էջում նշված է, որ նա մահացել է Օտտավայում  (Կանադա):

Նա ժամանակի ամենապայծառ և հաջողակ  փոփ աստղն էր.  Ուիթնի Հյուսթոնի երաժշտական կարիերայի ընթացքում  աշխարհում վաճառվել է նրա  ավելի քան 170 միլիոն երաժշտական ալբոմ և մեներգեր:  2010թ. տվյալների համաձայն նա  պարգևատրվել է  ռեկորդային քանակի մրցանակներով`   415, այդ թվում երկու` “Էմմի”, վեց “Գրեմմի”,  Billboard ամսագրի    30 մրցանակ   և   American Music Award-ի 22  մրցանակ:  Նա մահացավ  աշխարհում փոփ երաժշտության խոշորագույն իրադարձության նախաշեմին`  Լոս-Անջելոսում կայանալիք  «Գրեմմի» մրցանակի հանձման արարողության նախօրեին:

Ուիթնի էլիզաբեթ  Հյուսթոնը ծնվել է 1963 թ. օգոստոսի 9 –ին Նյու-Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում: 1985թ. փետրվարին հրապարակվեց երգչուհու դեբյուտային ալբոմը ` “Whitney Houston”-ը:

Հյուսթոնը բեմի իրական աստղ դարձավ 1992թ. “Թիկնապահ” ֆիլմից հետո, որտեղ նա խաղում էր գլխավոր դեր  և որտեղ երգեց հետագայում համաշխարհային հիթ դարձած “I Will Always Love You”երգը:

2000 թ. Ուիթնին “ Լավագույն ռիթմ-բլյուզի երգչուհի“ անվանակարգում ստացավ  “Գրեմմի”:   Եվ դարձավ “BET Lifetime Achievement Award” մրցանակի առաջին դափնեկիրը  “սև” երաժշտության մեջ իր ներդրման համար: 2001թ. Հյուսթոնը 100 միլիոն դոլարի պայմանագիր ստորագրեց Sony BMG-ի հետ: Այդ ժամանակ երաժշտական արտադրության պատմության մեջ դա խոշորագույն պայմանագիրն էր:

2010 թ. Հյուսթոնը  կարիերայի նվաճման և “I Look to You”ալբոմի հաջողության համար ստացավ “BET Awards” մրցանակը:

.

 

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply