Հերթական զոհը Ադրբեջանի բանակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2012 14:58
Ադրբեջանի Գերանբոյ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է մեկ անդրբեջանցի զինծառայող, ևս մի քանիսը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանի Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վթարի արդյունքում զինծառայող, 19-ամյա Անար Օջագովը մահացել է, ևս մի քանի զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Մահացած զինծառայողը զինվորական ծառայության էր զորակոչվել 2011 թվականին Շաբրաինի զինկոմիսարիատից:






Facebook
Tweet This
Email This Post
