Երևանի քաղաքապետարանը փորձում է մաքրել փողոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 19:55

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր և երկրորդական փողոցներում մաքրվել և փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ վաղ առավոտից սկսած կազմակերպվել ու շարունակվում է դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, վաղ առավոտից սկսվել և շարունակվում է նաև մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները: Այս աշխատանքներում ներգրավված են մայրաքաղաքի տասներկու վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն` իրենց տեխնիկական և մարդկային ամբողջ ռեսուրսներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչև ձնից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply