Հարյուրավոր շրթներկեր վտանգավոր են առողջության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2012 14:33

Ամերիկյան իշխանությունները կապարի  խառնուրդներ են հայտնաբերել շրթներկերի ավելի քան 400  տեսակի   մեջ: Ստուգումներն անց է կացրել ԱՄՆ  Արդյունաբերական ապրանքների ու դեղորայքի որակի ստուգման   դաշնային վարչությունը:

«Էկոլոգիական աշխատանքային խումբ»  հասարակական կազմակերպությունը Կալիֆոռնիա նահանգում առնվազն երկու արտադրողի մոտ հայտնաբերել  է հիշյալ մետաղի  թույլատրելի նորմի գերազանցում: Ինչպես նշում են  հասարակական փորձագետները,   «ամենակեղտոտ» շրթներկում (L’Oreal-ի արտադրատեսակը)  հիշյալ խառնուրդները 7 անգամ գերազանցում են  թույլատրելիի սահմանը:

Ուսումնասիրությունների արդյունքներով պայմանավորված`  հասարակական  «Դիմահարդարման անվտանգ պարագաներ»  և «Էկոլոգիական աշխատանքային խումբ»  կազմակերպությունները   կոչ են արել իշխանություններին  դիմահարդարման պարագաներ արտադրող ընկերությունների նկատմամբ ավելի խիստ սանիտարական նորմեր կիրառել:

 

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply