Այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է երեխայի դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 14:13

Իզմիրի Փայրակլը գավառում մեքենայի հրդեհումից հետո ետնամասի նստարանին հայտնաբերել են 10 տարեկան երեխայի դիակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:

Փետրվարի 10-ի երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում Աբդուրահման Յուջելին պատկանող մեքենայում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում մեքենան վերածվել է կրակե գնդի: Ականատեսներն անմիջապես տեղյակ են պահել համապատասխան մարմիններին: Դեպքի վայր ժամանած հրշեջ անձնակազմը կարճ ժամանակում կարողացել է մարել կրակը, սակայն երեխային կրակից դուրս բերել չի հաջողվել: Քննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հենց մեքենայի ներսում, սակայն պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Մեքենայի տերն ասել է, որ այն արդեն 15 օր կայանված է եղել:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply