Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2012 14:01
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը այս պահի դրությամբ փակ է:






Facebook
Tweet This
Email This Post
