Գողացել էր գործավարի բջջայինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 13:55

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունից զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ աշխատասենյակից գողացել են գործավարի բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում 12 անգամ դատված, 1969 թ. ծնված Վարդան Գևորգյանը, որը փետրվարի 10-ին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply