ՀՀԿ-ն դավաճանում է իր կանանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2012 13:35

Yerkir.am-ի  տեղեկություններով` Հանրապետականը պատրաստվում է հաջորդ խորհրդարանում ավելացնել կին պատգամավորների թիվը: Սակայն դա կարվի նաեւ հների հաշվին:

Ներկայումս ՀՀԿ 63 պատգամավորներից ընդամենը երկուսն են կին:

Մեր աղբյուրների պնդմամբ` Կարինե Աճեմյանը, միանշանակ, ցուցակում այս անգամ չի լինի: Հերմինե Նաղդալյանի պարագայում հարցը մի քիչ բարդ է: Թեեւ նա որոշակիորեն համապատասխանում է այն կնոջ չափանիշներին, որոնց նմաններին ցանկանում են ընդգրկել կուսակցությունում, բայց նա էլ պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ին եւ վերեւներին ոչ այնքան հաճելի պատմությունների մեջ:

Չնայած ՀՀԿ-ում լրջորեն մտածում են Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, բայց չի բացառվում, որ այս ընթացքում նա կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվել ցուցակում:

 

Yerkir.am

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply