Բացահայտվել է 2 տարվա վաղեմության գողության դեպքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 13:31

Փետրվարի 10-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արամայիս Սարգսյանին:
Պարզվել է, որ նա 2010 թ. աշնանը Մալաթիա թաղամասի Բաբաջանյան փողոցում կայանված «ԿամԱԶ-5320» ավտոմեքենայից գողացել է էլեկտրական 2 մարտկոց` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply