Հայտնաբերվել են հետախուզվող երեք անձինք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 13:07
Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 38 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մամիկոն Խաչատրյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Փետրվարի 11-ի գիշերը ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել  1990 թ. ծնված Էդգար Պապոյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Պապոյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Փետրվարի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նալբանդյան-Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված  Ռոմանոս Աղաջանյանին, որը ս/թ հունվարի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիս-արևմտյան վարչական տարածքի իրավապահների կողմից հետախուզվում է անձի առևանգման մեղադրանքով:
Աղաջանյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply