Հայ կանայք հետաքրքրված են ձեռներեցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 12:34

«Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը համախմբել է տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող հարյուրից ավելի կին ձեռներեցների: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ծրագիրը ներառում է հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծում, կին ձեռներեց դեսպանների համակարգի ստեղծում եւ այլն: «Անհրաժեշտ է կին ձեռներեցի կերպարը հասանելի դարձնել հասարակությանը: Այս նպատակով կապ է ստեղծվում կայացած ու սկսնակ կին ձեռներեցների միջեւ` փորձի փոխանակման նպատակով»,- ասաց ասոցիացիայի նախագահը:

Ասատրայնը նշեց, որ բոլոր մարզերից կանանց հետաքրքրությունը մեծ է եւ սկսում է աճել:

Շուտով կկազմակերպի «Կանայք ձեռներեցության մեջ» հայկական կայքի ստեղծումը:

«Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

Ծրագրին մասնակցելու համար ասոցիացիան ոչ մի սահմանափակում չի դնում, քանի որ սա լավ միջոց է խրախուսելու կանանաց մասնակցությունը տնտեսության զարգացմանը:

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply