Հալեպում զոհված Վիգեն Հայրապետյանը ծառայում էր Սիրիայի բանակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 11, 2012 12:19

Սիրիայի Հալեպ քաղաքում փետրվարի 10-ի պայթյունների հետեւանքով հայազգի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստացած մահացու վերքերից մահացել է Վիգեն Հայրապետյանը:

facebook սոցիալական ցանցում սիրիահայերի նախաձեռնությունը տեղեկացնում է. «Առաջին հայը զոհվեց: Այո’, հայազգի երիտասարդը իր կյանքը զոհեց հանուն Սիրիայի: Վիգեն Հայրապետյան…. Նա ծառայում էր Սիրիայի բանակում: Զոհվեց Հալեպում, ահաբեկիչների ձեռքով: Թո’ղ լուսավորվի նրա հոգին»:

Ճշգրտվող տվյալների համաձայն` Հալեպում երկու պայթյունների հետեւանքով մոտ 30 մարդ է զոհվել, 175-ը` վիրավորվել: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սիրիայի ազատ բանակ» կազմակերպությունը:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply