ԶԼՄ-ները և twitter-ը գուժում են Կիմ Չեն Ինի սպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2012 12:35

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը twitter-ը ողողվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության մասին լուրերով, որը ԿԺԴՀ-ի ղեկավարի աթոռը զբաղեցրեց անցած տարվա դեկտեմբերին`հոր` Կին Չեն Իրի մահից հետո:

Ըստ հաղորդումների` Կիմ Չեն Ինի վրա մահափորձը իբրև թե կատարվել է Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, շաբաթ վաղ առավոտյան, իսկ նրան սպանողներին  գնդակահարել են թիկնապահները:

Սկզբում Հյուսիսային Կորեայի առաջնորդի սպանության մասին լուրերը հայտնվեցին չինական Weibo ծառայությունում: Լուրերի տարածման պատճառն այն էր, որ  ԿԺԴՀ-ի դեսպանատանը մոտեցել են տասնյակ ավտոմեքենաներ: Այնուհետև այդ տեղեկությունը տարածվեց  twitter-ում: Սակայն ոչ հյուսիսկորեական, ոչ չինական իշխանությունները  չեն հաստատում սպանության մասին լուրը:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply