Ամուր կապեք մազերը, լայն բացեք ճակատները. սեզոնի նորաձեւության տենդենցը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 26, 2009 18:04
img_6070

Նկարչուհի Լուսինե Խանդիլյանի մազերը միշտ նորաձև են: Լուս.՝Իննա Մխիթարյանի

«Խառը ֆեն… հոգնել ենք այս սանրվածքից, մի՞թե այլ բան չկա»,- այս մտորումները տանջում են հայ կանանց մեծամասնությանը:

Այլեւս պետք չէ մտորել, քանի որ այս աշնանն ու ձմռանը մազերի նորաձեւությունը փայլում է իր բազմազանությամբ եւ յուրօրինակությամբ: Մնում է համարձակություն ունենալ եւ յուրացնել դրանք:

Լոնդոնում Vidal Sassoon-ի, Wella-ի եւ L’Oreal-ի ոճաբաններն ու վարսահարդարներն արդեն ստեղծել են աշունձմեռ-2009-ի ամենահիթային կտրվածքներն ու սանրվածքները:

Ամուր կապված մազափնջեր.

Փոքրիկ մազահանգույցը գլխի վրա, ըստ ոճաբանների, երբեւէ հորինված ամենականացի եւ ամենահեշտ սանրվածքն է: Հատկապես երկար մազեր ունեցողներն այս սեզոնին կարող են հետաքրքիր ու նոր կերպարի մեջ մտնել` ամուր կապելով մազերը, ոլորելով եւ ամրացնելով ծոծրակին, գլխի միջնամասին, գլխի աջ կամ ձախ հատվածին:

Անփույթ սանրվածքներ.

Ազատ ոճի սիրահարները կարող են իրենց լիակատար համարձակ ու ինքնավստահ զգալ, քանի որ այս սեզոնին նորաձեւ են ազատ, թեթեւ սանրվածքները:

Առանց մեծ ջանքեր թափելու եւ գեղեցկության սրահներ հաճախելու, կարող եք ստանալ հետաքրքիր ու յուրօրինակ սանրվածքներ, եթե լվանալուց հետո մազերը չսանրեք, խառնեք մատներով, քսեք խոնավացնող էֆեկտով որեւէ յուղ կամ մուս, ապա թեթեւակի ֆիքսեք լաքի միջոցով. հիանալի տեսք`առանց ժամանակ ու ֆինանսներ ծախսելու:

Նորաձեւ են 70-ականների խոշոր գանգուրները կամ միջնադարյան խոպոպները, ինչպես նաեւ հոլիվուդյան ոճը` խոշոր կիսագանգուրները:

Վարսահարդար Լիդա Մանուկյանը, ով երկար տարիներ աշխատել է ինչպես հայկական, այնպես էլ մոսկովյան գեղեցկության սրահներում, կարծում է, որ այժմ հայ կանայք ու աղջիկներն ավելի ազատ ու անկաշկանդ են մազերի կտրվածքների ընտրության հարցում:

«Եթե առաջ հազվադեպ կարելի էր հանդիպել կարճ մազերով կանանց, այժմ շատ շատերը նախընտրում են հենց կարճ, համարձակ կտրվածքներ,- ասում է նա,- բացի այդ, հայ կանանց կարճ կտրվածքները շատ են սազում»:

Վարսահարդարը կարծում է, որ ռուս կանանց համեմատ, հայ կանայք ավելի դժվարությամբ են փոխում կտրվածքներն ու սանրվածքները:Մազեր

«Երբ որեւէ կտրվածք է ներմուծվում շուկա, ապա բոլորը միանշանակ դա են պահանջում, եւ արդյունքում բոլոր կանայք նմանվում են իրար, մինչդեռ այդ կտրվածքը կարող է մեկին սազել, իսկ մյուսին` ոչ»,- ասում է նա:

Կառեն, որը մեծ պահանջարկ ունի Հայաստանում, արդեն դուրս է մղվել եվրոպական նորաձեւությունից: Սակայն, եթե հաշվի առնենք, որ եվրոպական տենդենցները մի փոքր ուշացումով են մուտք գործում հայաստանյան շուկա, ապա այն դեռ երկար ժամանակ կշարունակի լինել ամենապահանջված սանրվածքներից մեկը` գեղեցկության սրահներում:

«Տյումենում մի նորաձեւության սեմինարի ժամանակ մեզ ներկայացվեցին L’Oreal-ի երեք ամենանորաձեւ կտրվածքները` երկար, ալիքաձեւ մազեր, պաժ, թեք կառե (մի ծայրը երկար, մյուսը կարճ): Այնպես որ եթե կառե, ապա արդեն` թեք»:

Ճակատի մազափունջը (փպսՍՈ), եւս վերջնականապես դուրս է մղվել նորաձեւությունից: Դա են վկայում նաեւ հայ վարսահարդարները: Սակայն, եթե անհնար եք համարում ձեր իմիջն առանց դրա, ապա նախընտրությունը տվեք ֆրանսիականին, որը սկսվում է գլխի միջնամասից:

Մազերը գզելը (վՈփպր) եւս նորաձեւ չէ: Այն խորհուրդ է տրվում կիրառել միայն երեկոյան սանրվածքների դեպքում:

Ինչ վերաբերում է գույներին, ապա նորաձեւ են մուգ գույները` բնական աշնանային երանգներով: Շեկ մազերի սիրահարներին խորհուրդ է տրվում ընտրել պարզ, բաց դեղնավունը:

«Նորաձեւություից դուրս չի եկել միլիրովկան,- նշում է վարսահարդարը,- սակայն կոնտրաստային երանգներն իրենց տեղը զիջել են հիմնական գույնից մի փոքր բաց, նուրբ ու թեթեւ երանգներին»:

Ինչ վերաբերում է մազերի աքսեսուարներին, ապա այս սեզոնը կտարբերվի ամենատարբեր բրոշներով, երիզներով, խոշոր մազակալներով, աբադոկներով: Իսկ ձմռանը նորաձեւ կլինեն ոչ թե գլխարկները, այլ լայն կապիշոնները:

«Մեր կանայք պետք է ավելի հաճախակի փոխեն կտրվածքները,- կարծում է վարսահարդարը,- քանի որ դա ոչ միայն արտաքին փոփոխություն է, այլեւ` ներքին: Կանայք հաճախ նյարդայնանում ու հոգնում են` առանց որեւէ պատճառի: Նոր կտրվածքն ու սանրվածքը լավագույն միջոցներն են` հաղթահարելու լարվածությունն ու սթրեսը»:

Դիտվել է 4018 անգամ:
Print Friendly

Leave a Reply