Ճապոնիայի կայսրը հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2012 10:22

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հոսպիտալացվել է շաբաթ օրը, վերջին 3 ամսում` երկրորդ անգամ: Այդ մասին հայտնել են կայսերական արքունիքից:

Միապետին տեղափոխել են Տոկիոյի համալսարանին կից հիվանդանոց, որտեղ  նրան հետազոտում են: Հոսպիտալացման պատճառը վերջին  էլեկտրասրտագրության  միջոցով  բացահայտված   իշեմիկ փոփոխություններ են  եղել:

2011-ի մարտի 11-ին Ճապոնիայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո 77-ամյա կայսրը տիկնոջ հետ, չնայած վատառողջությանը, մի քանի ուղևորություն է կատարել աղետի գոտի,  հանդիպում ունեցել տեղի բնակիչների հետ: Այդ հանգամանքը կարող էր բացասական ազդեցություն ունենալ միապետի առողջության վրա. նա անցած նոյեմբերին մեկ անգամ արդեն թոքերի բորբոքում ախտանիշով հոսպիտալացվել էր:

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply