ՀՖՖ նախագահը` Դենիս Թումասյանի հարցի մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2012 10:27

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը  չի թաքցնում, որ մեր երկրի ազգային հավաքականում խաղացողների ընտրությունը ոչ միայն  հավաքականի գլխավոր մարզիչն է կատարում, այլ ինքը:

Մարզասերների ցանկությունն է, որ Եկատերինբուրգի «Ուրալի» 26-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը կրկին հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական: Օրերս Facebook-ի իր էջում Հայրապետյանը, պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին, թե ինչու բարձրակարգ այդ ֆուտբոլիստը չի խաղում մեր ընտրանու կազմում,   ասել էր. «Դենիս Թումասյանը խնդիր չունի Վարդան Մինասյանի հետ և չի էլ կարող ունենալ: Նրա խնդիրը ինձ հետ է»:

Եվ քանի որ այդ պատասխանը չէր բավարարել, Հայրապետյանն էլ իր հերթին նոր մեկնաբանություն է կատարել. «Նախ ես ձեզանից կխնդրեի չվիրավորել ինձ և քիթը չմտցնել իմ աշխատանքային գործունեության մեջ: Հայաստանի ֆուտբոլի գլխավոր պատասխանատուն ես եմ և ես երբևիցե թույլ չեմ տա, որ որևէ մեկը թերահավատորեն և անլուրջ մոտեցում ցույց տա ազգային հավաքականի նկատմամբ, քանի որ ազգային հավաքականը իմ սեփականությունը չէ, իսկ Դենիս Թումասյանները արդեն ութ տարի է խաղ են անում մեր հետ: Իսկ դուք այնքան տեղյակ չեք հայկական ֆուտբոլից, որ նույնիսկ չգիտեք` քանի անգամ ենք մենք Դենիս Թումասյանին հրավիրել, և նա խաբել է մեզ, իսկ վերջին երեք անգամը իր խնդրանքով ենք հրավիրել, և նորից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գալ հավաքական, և այդքանից հետո դուք շարունակում եք մեղադրել ինձ ձեր անկիրթ ոճով»:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply