Բելառուսում տղամարդը նվիրատվությունների արկղ է գցել 1 կգ ձուլածո ոսկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2012 9:53

Անհայտ տղամարդը տաճարի շինարարության համար  55 հազար դոլար է հատկացրել: Բրեստի  խանութներից մեկում տղամարդը նվիրատվությունների արկղն է գցել 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր: Տեսանկարահանման խցիկներով երևում է, որ նվիրատվություն անողը մոտ 30 տարեկան տղամարդ է: Ձուլածոն արկղը գցելով` նա իբր ասել է. «Գմբեթների համար»: Ձուլածոն վաճառվել է բելառուսական 462 մլն ռուբլով: Երբ արկղը բացել են, կարծել են թե այն կեղծ է, իսկ հետո տեսել են բանկի դրոշմն ու դրա իսկական լինելու հավաստագիրը:

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply