Անգլուհին դարձել է օտարերկրյա առոգանության համախտանիշի զոհը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2012 9:48

Անգլուհին գրիպով հիվանդանալուց հետո հայտնաբերեց, որ իր բիրմինգհեմյան առոգանությունը փոխարինվել է ֆրանսիականով:

40-ամյա Դեբի Ռոյսթոնը հազվադեպ է խոսում, սակայն երբ խոսում է, հավատացնում է, որ երբեք Ֆրանսիայում չի եղել:

Փաստորեն, բրիտանուհին դարձել է օտարերկրյա առոգանություն համախտանիշի զոհ. այդպես է կոչվում հիվանդությունը: Բժիշկների տվյալներով, ողջ աշխարհում նման հիվանդության 60 դեպք է հայտնի: Սովորաբար այն առաջանում է գլխի վնասվածքի հետևանքով, օրինակ` կաթվածի կամ էլ միգրենի, սակայն Դեբիի մոտ նման հիվանդություններ չեն հայտնաբերվել:

Նոր առոգանության պատճառով կինը ստիպված թողել է ուսուցչի օգնականի  գործը:

 

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply