Փակ են Արագյուղ-Բուժական , Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ,Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 9:39

Փետրվարի 11-ի` ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը,Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ,Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Բուք է Գյումրի-Աշոցք ճանապարհին և Բաղրամյանի տարածաշրջանում: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ ! աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply