Կայացավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը.առցանց կամ բլոգի հոդված անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Լուսինե Ավագյանը (ankakh.com)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 10, 2012 19:27

Երեւանում, այսօր` փետրվարի 10-ին, կայացավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

136 հեղինակի 240-ից ավելի աշխատանքներից 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական եւ հատուկ անվանակարգերում:

Հեռուստատեսային նյութ անվանակարգում առաջին մրցանակ չսահմանվեց: Երկրորդ մրցանակը շնորհվեց Արման Սուլեյմանյանին (Սիվիլնեթ), երրորդ մրցանակը` Անի Հակոբյանին (12 TV) եւ Նատալյա Օսյանին (Անկյուն +3):

«Տպագիր հոդված» անվանակարգում առաջին պատվավոր մրցանակն ստացավ Լիանա Սիրունյանը («Հայաստանի Զրուցակից»), երկրորդ տեղը` Արթուր Հովհաննիսյանը («Հայացք»), երրորդ տեղը` Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ»):

Առցանց կամ բլոգի հոդված անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Երանուհի Սողոյանը (hetq.am), երկրորդ տեղը` Լուսինե Ավագյանը (ankakh.com), երրորդ տեղը` Փառանձեմ Հովհաննիսյանը եւ Սառա Խոջոյանը (Media Lab):

Սոցիալական եւ առեւտրային գովազդ անվանակարգում առաջին մրցանակ սահմանված չէր, երկրորդ տեղը զբաղեցրեց «Ստատուս հոլդինգ» ընկերությունը, երրորդ տեղը` «Արտակարգ ալիքը»:

Ֆոտոռեպորտաժ անվանակարգում առաջին մրցանակն ստացավ Փիրուզա Խալափյանը (Media Lab), երկրորդ տեղը` Իննա Մխիթարյանը (hetq.am), երրորդ տեղը` «Ֆոտոլուր» գործակալությունը

Ռադիոնյութ անվանակարգում ներկայացված ռեպորտաժներից որեւէ մեկը մրցանակի չի արժանացել:

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի հատուկ մրցանակին արժանացել է  Լուսինե Վայաչյանը «Ocean-ի «Ճակատային մերկությունը» նյութի համար` որպես գենդերային նույնականացման եւ ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակ:

Նշենք, որ մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «Վորլդ Վիժն» Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ եւ ATV հեռուստաընկերության աջակցությամբ:

 

 

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply