“Երբ առանց մի քոռ կոպեկի էի Արթուր Բաղդասարյանը բարի կամք դրսևորեց և ես դարձա ԱԺ պատգամավոր”.-Հովհաննես Մարգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2012 17:25

Ազգային Ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր` Աժ ճեպազրույցների ժամանակ, շնորհավորեց  “Օրինաց երկիր”, “Հայաստանի հանրապետական” և “Ժառանգություն” կուսակցություններին` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը դիտորդի կարգավիճակով անդամագրվելու առիթով: Պատգամավորը մաղթեց, որ այս երեք կուսակցությունները ԵԺԿ-ում այնպես աշխատեն, որ մեր եկիր ներկրվեն իսկապես եվրոպական արժեքներ, որպեսզի դրանով կարողանան սատարել ու աջակցել մեր հասարակության այն շերտերին, ովքեր այսօր իրենց կյանքում սպասում են լուրջ փոփոխությունների:

“Շատ վստահ եմ, որ այդ հարաբերությունները` թե’ օրենսդիրի, թե’ գործադիրի, թե’ քաղաքական ուժերի, այդ եվրոպական ուժեղ երկրների հետ անպայման իրենց ազդեցությունը ունենալու են Հայաստանի վրա: Եվ ես վստահ եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք անդամագրվեցին, փորձելու են եվրոպական լավագույն օրենքները, լավագույն փորձը բերել Հայաստան և ծառայեցնել ի շահ մեր հասարակության”,- նշեց  Հեղինե Բիշարյանը:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով հերքեց, թե ինքը երբևէ նեղացել է ՕԵԿ-ից:

“Ինը տարի է պատգամավոր եմ, և այս ինը տարվա մեջ չին եղել մի դեպք, որ ես բացակայեմ աշխատանքից: Օրեր առաջ ես մի քիչ վատառողջ էի, և բացակայեցի` Գյումրիում էի գտնվում: Այսօր հատուկ եկել եմ գնացքով, քանի որ, գիտեք, ճանապարհների վիճակը: ՕԵԿ կուսակցությունն ինձ համար օջախ է, ես “Օրինաց երկիր” կուսակցության զինվորն եմ: Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մեր օջախի հիմնադիր առաջնորդն է, այլև իմ լավ ընկերը, բարեկամը և եղբայրը: 2003 թվականին, շատ լավ հիշում եմ, երբ առանց մի քոռ կոպեկի, ես կուսակցության ցուցակում 28-րդ համարն էի, և Արթուր Բաղդասարյանը բարի կամք դրսևորեց, 12 հոգի դիմում գրեցին, հրաժարվեցին մանդատից, և ես դարձա ԱԺ պատգամավոր: Յուրաքանչյուր թասիբով տղամարդ չի կարող մոռանալ մի անձնավորության, մի կուսակցության, ով նման հնարավորություն ընձեռեց իրեն”,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Նա նշեց , որ ինքը կշարունակի մնալ ՕԵԿ զինվոր` անկախ նրանից` կլինի պատգամավոր, թե ոչ:

 

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply