Առատ ձյան, սաստիկ բուքի պատճառով հանրապետության ճանապարհների մի մասը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 16:58

Փետրվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ,չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցք,Գյումրի-Աշոցք,Աշոցք-Բավրա , Գյումրի-Վանաձոր,Հոռոմ-Արթիկ –Ալագյազ,Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ-Արագյուղ! -Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը,Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply