Ավելի լավ է իրար փոխարեն քվեարկել քան նիստերից բացակայաել.Գալուստ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2012 16:33

Հանրապետական կուսակցության և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների` իրար փոխարեն քվեարկելուն Գալուստ Սահակյանը նորմալ է վերաբերվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել ավելի կոպիտ կարգազանցություններին, քան իրար փոխարեն քվեարկելն է, առավել ևս, երբ քվեարկության վրա էական ազդեցություն չի ունեցել:

“Ինչքան ընտրություններին մոտենանք, այնքան դանակավորները շատանալու են: Ես չեմ կարծում, որ հենց միայն հնարավոր պիտի տեսնել, որ հանրապետականի ցանկացած պատգամավոր կարող է ընկերոջ փոխարեն քվեարկել, առավել ևս, շատ ավելի լավ կլիներ, որ դուք էլ կանոնակարգ-օրենքը նայեիք` քննարկել, պատժել, նման խնդիրներ չկան, նման իրողությունները հետևանքներ չեն ունենում”,- փորձեց բացատրել Գալուստ Սահակյանը

Նա նշեց, որ ավելի մեծ կարգազանցություն է, երբ պատգամավորներն ու խմբակցությունները անհարգելի պատճառներով չեն մասնակցում Ազգային Ժողովի աշխատանքներին, քան երբ պատգամավորը քվեարկում է իր ընկերոջ փոխարեն:

“Խորհրդարանն էլ նրա համար է, որ երբեմն-երբեմն պատահում են նման բաներ, բանավեճեր, հարցերի բազմություն, որ կարող է ընդունելի չլինել կամ ընդունելի լինել, սա է հիմնականում, խորհրդարանը”,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply