Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օդային հարվածի հետևանքով ութ երեխա է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 15:46

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օդային հարվածի հետևանքով ութ երեխա է զոհվել: Այդ մասին փետրվարի 9-ին հաղորդել է Reuters-ը:

Ինչպես հաղորդել են Կապիսա գավառի իշխանությունները, որտեղ էլ  տեղի է ունեցել միջադեպը, օդային հարվածը հասցվել է փետրվարի 8-ի երեկոյան: Օդային գրոհին նախորդել է կոալիցիոն ուժերի ջոկատի ցամաքային գրոհը թալիբների դեմ:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գործողությունների խիստ դատապարտմամբ և հայտարարել, որ տեղի ունեցածը պարզելու համար տվյալ տարածաշրջան է ուղարկել իր բարձրաստիճան խորհրդականին:

Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները հաստատել են հարվածի փաստը, սակայն հրաժարվել են մինչև հետաքննությունը մեկնաբանել խաղաղ բնակիչների զոհվելու մասին տվյալները:

Փետրվարի սկզբին ՄԱԿ-ի առաքելությունը Աֆղանստանում հրապարակեց զեկույց, որում նշվում էր, որ 2011 թ. ընթացքում Աֆղանստանում զոհվել է ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչ` ամենամեծ թիվը  երկրում միջազգային գործողությունների անցկացման ընթացքում: Ինչպես հետևում է զեկույցից, ՆԱՏՕ-ի ուժերը պատասխանատու են եղել մահվան դեպքերի 9 տոկոսի համար (187 մարդ): Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքով զոհվել է 410 խաղաղ բնակիչ, մնացածը «Թալիբան» շարժման մարտիկների զոհ է դարձել:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply