Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 26, 2009 14:35

20090926_usaԱշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին :

Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում` Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակված մեծ փորձը և հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը քննարկվել է Ղարանբաղյան հիմնահարցը :

Զրուցակիչցներն անդրադարձել են նաև եռանախագահների` տարածաշրջան հնարավոր այցելությանը ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կազմակերպելու նպատակով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձնազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով ևս Նյու Յորքում է պաշտոնական այցով:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply