Ֆուտբոլիստին կողոպտել են հեռուստացույց դիտելիս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 26, 2009 15:15

Անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ֆիլ Յագելկային չարագործները կողոպտել են, երբ նա Կնուտսֆորդի իր տանը հեռուստացույցով հետևելիս է եղել ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում «Էվերթոնի» և «Խալ սիթիի» հանդիպմանը:

Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ներկայումս չի կարող խաղադաշտ դուրս գալ:

Անհայտ երեք անձինք ներխուժել են նրա տուն` պահանջելով թանկարժեք իրերն ու   «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի բանալիները: Բարեբախտաբար տուժողներ չկան, իսկ ավտոմեքենան գողերը թողել են ֆուտբոլիստի տանից ոչ հեռու:

Վերջին տարիներին կողոպտվել են ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող տասնյակ խաղացողներ:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply