Բերման են ենթարկել բջջայինի և ռադիոընդունիչի գողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:24
Փետրվարի 9-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանել է, որ գիշերը հիշյալ փողոցում գտնվող բարեգործական հիմնարկ-կացարանի սենյակներից մեկում 51-ամյա մի տղամարդուց բացահայտ հափշտակել է բջջային հեռախոս և ռադիոընդունիչ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply