«Զվարթնոց»-ի չվացուցակը խախտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:17

«Զվարթնոց» օդանավակայանի բնականոն չվացուցակը խախտվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին օդանավակայանից,  գիշերը նախատեսված մի շարք թռիչքներ հետաձգվել են` անորոշ ժամկետներով: Մասնավորապես`  գիշերը 05:15-ին Պրահայի թռիչքը չի կայացել եւ նշված չէ, թե երբ կիրականանա Երեւան-Պրահա չվերթը: Չի իրականացվել նաեւ դեպի Աթենք նախատեսվող ժամը 06:30-ի  թռիչքը, եւ 06:35-ին Մոսկվա նախատեսվողը:

Փետրվարի 10-ին իրականացվելիք թռիչքները դեռ պարզ չէ, թե որքան ժամանակով կհետաձգվեն: Իսկ գիշերը նախատեսված բոլոր վայրէջքներն իրականացվել են ապահով` չնայած փոքր-ինչ ուշացումով:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply