Բացահայտվել են 80-ամյա տատիկի բնակարանի կողոպտիչները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:12
Փետրվարի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աշոտ Վերմիշյանին, 1984 թ. ծնված Ռուբիկ Աբգարյանին, 1982 թ. ծնված Արամ Մնացականյանին և 1987 թ. ծնված Հրանտ Հովհաննիսյանին:
Նրանք խոստովանել են, որ 2011 թ. մայիսին մուտքի դուռը լինգով կոտրելով՝ մուտք են գործել Մ. Խորենացու փողոցի տներից մեկը և դանակի ու լինգի սպառնալիքով 80-ամյա տանտիրոջից հափշտակել են գումար:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply