Հայաստանի և Իսպանիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն չեխ մրցավարները
ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 26, 2009 13:59
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպումը կսպասարկի Չեխիայի մրցավարական բրիգադը:
Գլխավոր մրցավարը` Իրժի Յեխն է: Նրան կօգնեն Պատրիկ Ֆիլիպեկը և Անտոնին Կորդուլան: 4-րդ պաշտոնյան է Լիբոր Կովարիկը:
Հայաստան–Իսպանիա հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին:
Եվրոպական 5-րդ խմբում ընդգրկված այս թիմերի համար խաղը էական նշանակություն չունի:
Իսպանիայի հավաքականը 8 խաղից հետո վաստակել է 24 միավոր` զբաղեցնելով 1-ին տեղը և իրավունք ստանալով` խաղալու եզրափակիչ փուլում: Իսկ Հայաստանի ընտրանին 4 միավորով աղյուսակի վերջին` 6-րդ հորիզոնականում է:






Facebook
Tweet This
Email This Post
