Երեք հետախուզվող է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:04
Փետրվարի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 26-ամյա մի բնակչի, որը ս/թ հունվարի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Փետրվարի 9-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Կաթնաղբյուր գյուղի 40-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հունվարի 5-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ պահելու մեղադրանքով:
Փետրվարի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները    բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը 2007 թ. հուլիսի 2-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պահելու և օգտագործելու  մեղադրանքով:
Դիտվել է 647 անգամ:
Print Friendly

Leave a Reply