2050-ին աշխարհում այլևս ձուկ չի լինի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2012 15:02Բնության պաշտպանության միջազգային միության նախագահ Աշոկ Հոսլան կարծում է, որ 2050-ին ձկնորսությունը կդադարի գոյությունը, քանի որ այդ ժամանակ ձկան պաշարները լրիվ կսպառվեն:
«2050-ին ձկան պաշարները կսպառվեն, այլևս բռնելու բան չի լինի: Այդ ժամանակ ողջ բնագավառի վերջը կգա»-, հայտարարել է Հոսլան:
Հոսլան նման եզրակացության է հանգել` դիտարկելով ՄԱԿ-ի արդյունաբերական ու գյուղատնտեսական կազմակերպությունների տվյալները: Կազմակերպության տվյալներով, այդ ճյուղի գագաթնակետը համընկել է ХХ դարի սկզբին, կարճատև կայուն վիճակից հետո որսի ծավալները նվազել են 15%-ով: 1950-1975 թթ. սկսած կրճատումը արագացված տեմպերով է ընթանում: