Հալեպում պայթյունների արդյունքում հայեր և ՀՀ քաղաքացիներ, նախնական տվյալներով, չեն տուժել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:01

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում փետրվարի 10-ին տեղի ունեցած երկու ուժգին պայթյունների հետևանքով, նախնական տեղեկություններով, հայեր և Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, տեղեկությունները դեռևս նախնական և ոչ պաշտոնական են:

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պայթյուններից մեկը որոտացել է  Հալեպի կենտրոնական  թաղամասերից մեկում, իսկ երկրորդը` Ռազմական անվտանգության բաժանմունքի մոտ:

Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

Ոչ պաշտոնական տվյալներով` զոհվածների թիվը հասնում է 50-ի:

 

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply